Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է», – ասված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։
