fbpx
Հասարակություն

Որոշ ինֆորմացիոն հոսքեր կառավարվում են արտերկրից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսեց պարբերաբար համացանցում տարածվող ապատեղեկատվությունների մասին։

Նա ասաց, որ բոլորին հայտնի շրջանակները ինֆորմացիոն տեռոր են սկսել ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Փաշինյանն ընդգծեց, որ այդ ինֆորմացիոն հոսքերը կառավարվում են արտերկրից ու չեն կարող բացառել, որ օտարերկրյա գաղտնի ծառայությունների կողմից և նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

Վարչապետը նշեց նաև, որ կարգադրել է, որպեսզի արագ և օպերատիվ կերպով ինֆորմացիա տրվի կատարվող իրադարձություններից վերաբերյալ։ Նրա խոսքով՝ արագ արձագանքը պետք է օգնի պայքարել ապատեղեկատվության դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ