Այսօր ու վաղը ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղալու-Azat TV
Հասարակություն
11:44 25/10/2021

Այսօր ու վաղը ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղալու

Այսօր ու վաղը Հայաստանի որոշ մարզերում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։

Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։

Այսպիսով, հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին ու հոկտեմբերի 25-ի գիշերը ձյուն է սպասվում Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում ու Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։

ՀՄԿ-ից վարորդներին խորհուրդ են տալիս նշված շրջաններ երթևեկելիս անել դա ձմեռային անվադողերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ