«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Վանաձորի, Կապանի, Մեղրիի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Սպիտակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80մ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։