fbpx
Աշխարհ

«Որոշակի տեսանկյունից դիտարկելու դեպքում մենք ոչնչի չենք հասել».Գրետա Թունբերգ

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով Մադրիդ էր այցելել` մասնակցելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային, կարծում է, որ բնապահպանական շարժումների աճող ժողովրդականությունը դեռևս չի հանգեցրել ցանկալի արդյունքների: Այդ մասին հաղորդում է իսպանական El Pais հրատարակությունը:

Թունբերգը խոստովանել է.
«Որոշակի տեսանկյունից դիտարկելու դեպքում մենք ոչնչի չենք հասել»:

Ելույթի ժամանակ նա նշել է, որ կլիմայի պաշտպանությանն ուղղված շարժումներին էլ ավելի շատ մարդ է միանում, բայց, միաժամանակ, նա կտրուկ է արտահայտվել քաղաքական գործիչների մասին:

«Մեր թիվն ավելի ու ավելի է ավելանում ու մեր ձայնը ավելի լսելի է դառնում, բայց, իհարկե, այն չի հանգեցնում քաղաքական գործողությունների: Ես հույս ունեմ, որ համաշխարհային առաջնորդները գիտակցում են ճգնաժամի անհապաղ լուծման անհրաժեշտությունը»,- նշել է նա:

Վերջին տարում 16-ամյա շվեդ աշակերտուհին լայն ճանաչում է գտել: Նա ակտիվորեն հանդես է գալիս հանուն շրջակա միջավայրի պաշտպանության ու կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ