fbpx
Առողջապահություն

16:40 31/8/2019

Տուժածներից չորսը կտեղափոխվեն Երևան. Արսեն Թորոսյան

Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք:

Թարմացում! 4-րդ տուժածին էլ ենք տեղափոխում»,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։

‼️ Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին…

Geplaatst door Arsen Torosyan op Zaterdag 31 augustus 2019

Վերեվ