fbpx
Սպորտ

Ռուս Դանիիել Մեդվեդևը որոշել է հանդես գալ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դրոշի ներքո

Ռուսաստանի առաջատար թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը ցանկություն է հայտնել մասնակցել թենիսի միջազգային մրցաշարերին՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դրոշի ներքո։

Այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան զրկել է Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին թենիսի միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Մեդվեդևը տվյալ որոշմանը անդրադարձել է նաև նրա գործակալ Լև Կասիլը։

Նա նշել է, որ Մեդվեդևի այս որոշումը փոխզիջումային է, որպեսզի նա ու մնացած մարզիկները կարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի։

Կասիլն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ասում են, որ թենիսի աշխարհը պատրաստ է երկխոսության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդվեդևը Instagram-ի իր էջից հեռացրել էր Ռուսաստանի դրոշը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ