«Ինտերը» կարող է հրաժարվել հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալության ժամկետը երկարաձգելու մտքից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
FC Inter News-ի տեղեկություններով՝ միլանցիների ղեկավարությունը կասկածում է երկրորդ գործարքի նպատակահարմարությանը։
Պատճառն այն է, որ ակումբն այնքան էլ գոհ չէ խաղացողի հաճախակի վնասվածքներից, ով մեծ աշխատավարձ է նաև ստանում։
2022/2023 մրցաշրջանում, առողջական խնդիրների պատճառով, Ռոմելու Լուկակուն բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը յոթ հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։