fbpx
Սպորտ

18:27 14/5/2019

Որոշումը կայացրել է Ռոման, ոչ թե ես. Դե Ռոսի

Դանիելե դե Ռոսին խոսել է ընթացիկ մրցաշրջանի վերջում «Ռոմայից» հեռանալու մասին:

«Ամեն ինչի մասին երեկ եմ իմացել: Ինձ մոտ տպավորություն էր, որ կարող եմ ևս մեկերկու տարի խաղալ, բայց ես պետք է ընդունեմ  այս որոշումը: Չեմ ցանկանում որևէ մեկին ինչոր բան խնդրել:

Ակումբի փոխարեն ես կերկարաձգեի ինձ հետ պայմանագիրը. չհաշված վնասվածքները, ես լավ եմ խաղացել:

Հիմա պետք է նոր թիմ գտնեմ: Ինձ համար դա բոլորովին նոր բան է:

Որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե ես: Ես կցանկանայի շարունակել խաղալ այստեղ, բայց նրանք դա չեն ցանկանում: Ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների միջև մեծ հեռավորություն կա, և ես հույս ունեմ, որ ապագայում «Ռոման» այս առումով առաջընթաց կգրանցի»,- Դե Ռոսիի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Վերեվ