fbpx
Իրավական

Կկալանավորե՞ն նորից Մանվել Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին։

«Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին», – լրագրողներրին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Նա ասաց, որ միջնորդել են դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ըստ գլխավոր դատախազության, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ