fbpx
Էկո
16:30 03/03/2020

Որոտան-Արփա ջրատար թունելի շահագործման համար ստորագրահավաք

Որոտան-Արփա ջրատար թունելի լիարժեք շահագործման համար, ստորագրահավաք են իրականացրել հանրային ոլորտի մի շարք կազմակերպություններ՝ ընկերություններ,քաղաքական և հասարակական կազմակերպություններ։ Քանի որ այս ջրատարը ռազմական գերկարևոր նշանակություն ունի Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ  մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004 թ. պաշտոնական բացումից ի վեր  այդ հանգույցը չի գործել և ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ:

«Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը և օրենքների, անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը և պետության զարգացմանը», – նշվում է նրանց հայտարարությունում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ