fbpx
Հասարակություն

Որքա՞ն է Ryanair ավիաընկերությանը վճարվելու պետական բյուջեից. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղավիացիայի կոմիտեի նախագահին (անկախ անուն-ազգանունից) քննադատողներին ման եկողներին տեղս հիշեցնեմ: Նրան քննադատել եմ քաղաքականության համար, որը դեմ ա ազգային ավիափոխադրող ունենալու հայեցակարգին։ Մի անգամ էլ քննադատել եմ անփույթ, պետական պաշտոնյային, իմ կարծիքով, անհարիր մտքեր արտահայտելու համար։ Էս քննադատություններն ուժի մեջ են։ Լոու-քոսթեր բերելու ջանքերի համար չեմ քննադատել։

Բայց գովելու համար դեռ մի տեղեկատվություն պետք ա ճշտել։

Բանն այն է, որ յուրաքանչյուր տեղափոխված ուղևորի համար ավիաընկերությունը, բացի ուղևորի վճարած տոմսի արժեքից, գումար ա ստանալու նաև պետական բյուջեից։ Այ, ինձ հետաքրքիր ա, թե ինչքան ա լինելու էդ գումարը։ Բանակցությունների սկզբում խոսվում էր ուղևորի հաշվով 80 եվրոյի մասին (ենթադրում եմ՝ մի ուղղությունը)։ Այսինքն՝ միայն իմ նյուզֆիդը, որ հունվարին ուզում ա Միլան թռչի սուրճ խմելու, դա պետական բյուջեի վրա կես միլիոն-մեկ միլիոն եվրո ա նստելու (80 եվրո/ուղևոր հաշվարկով)։

Ա՛յ, էս թիվն ա ինձ հետաքրքիր, ինչի մասին համեստորեն լռում են։ Եթե դա համադրելի եղավ երկրի ստացած օգուտին, ապա ինչ խոսք՝ գովելի քաղաքականություն ա։ Սրան ես թերահավատորեն եմ մոտենում, սակայն, միաժամանակ, չեմ բացառում։ Ընդհանարապես, երեկվա իրադարձության համար տնտեսական ազդեցության գնահատական ա պետք։

Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար: Մի անգամ էլ՝ էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից»։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/1686491114815937

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ