fbpx
Սպորտ

Որքան գումար են վաստակել Բարսան, Լիվերպուլը, Տոտենհեմը ու այլ ակումբներ ՉԼ-ի 2018/19 խաղարկությունում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է, թե որքան գումար է տրամադրվել Չեմպիոնների Լիգայի մասնակից ակումբներին 2018/19 թվականների մրցաշարին մասնակցելու համար։

Ամենից շատ վաստակել է «Բարսելոնան» (117,7 միլիոն եվրո), նրանից ներքև հաջորդը գտնվում է չեմպիոն «Լիվերպուլը»` 111,09 միլիոնով, իսկ 3-րդ տեղում եզրափակչի մասնակից «Տոտենհեմն» է՝ 101,6 միլիոն եվրոյով։

Նրանցից հետո գալիս են «Յուվենտուսը» (95,5 միլիոն), «Մանչեսթեր Յունայթեդը» (93,4 միլիոն), «Մանչեսթեր Սիթին» (93,2 միլիոն), ՊՍԺ-ն (85,8 միլիոն), «Ատլետիկո Մադրիդը» (85,6 միլիոն), «Ռեալը» (85,3 միլիոն) և «Բավարիան» (82,8 միլիոն)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ