fbpx
Իրավական

Որսորդմիության անդամն ապօրինի որս է կատարել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում՝ բացահայտելով ապօրինի որսի դեպք։

Ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 43-ամյա տղամարդը ներկայացրել է որսված հինգ կաքավ։

Տղամարդը որսորդմիության անդամ է, զենքն էլ օրինական, սակայն կաքավի որս կատարելը թույլատրվում է նոյեմբեր ամսից։ Ապօրինի որսի փաստով՝ ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ