fbpx
Երևան

19:40 9/8/2019

Որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները

Այսօր ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց, թե որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները, որպեսզի բնակիչների կողմից դժգոհության տեղիք չտա:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց հարցին, նշեց, որ հարցն ունի օրենսդրական կարգավորում, բայց առաջնայինն այս դեպքում դիտվում է առողջապահության նախարարի N 25 հրամանը՝ տրված 2018թ. դեկտեմբերի 22-ին:

«Հստակ նշված է` ինչ հեռավորության վրա կարող են տեղադրվել աղբամանները, մասնավորապես բնակելի շենքերից 15 մետր և ոչ ավելի քան 100 մետր հեռավորության, զանգվածային կուտակման վայրերից` 50 մետր: Ժամանակն է, որ ավագանին կարգավորի կարգը: Աղբախցերի մաքրումը տեղի է ունենալու եռօրյա ժամկետում, 5 աստիճանից ավելի ջերմաստիճանի դեպքում՝ ամենօրյա ժամկետում»,- ասաց խորհրդականը:

Վերեվ