Իրավական
06:00 27/03/2020

Ոսկե աքաղաղ ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվել

Մարտի 26-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Էդուարդ Աղաբեկյանը:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը , ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ shamshyan.com.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ