fbpx
Սպորտ

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներն՝ ըստ Goal-ի

Ամեն շաբաթ Goal-ը թարմացնում է 2024 թվականի «Ոսկե գնդակի» իր ֆավորիտների վարկանիշը։ Վարկանիշի նոր տարբերակը հրապարակվել է երկուշաբթի օրը:

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը զբաղեցնում է առաջին տեղը։

Նրա թիմակից Վինիսիուս Ժունիորը Ամերիկայի գավաթում Բրազիլիայի հավաքականի դուրս մնալուց հետո նահանջել է երկրորդ տեղ։

Կիլիան Մբապեն ընդգրկվել է լավագույն եռյակում։ Լավագույն 10-յակում են Ռոդրին, Հարի Քեյնը, Տոնի Կրոսը, Ֆիլ Ֆոդենը, Ֆլորիան Վիրցը, Դանի Կարվախալը և Լաուտարո Մարտինեսը:

Լիոնել Մեսսին 15-րդից իջել է 16-րդ հորիզոնական, ինչը նշանակում է, որ նրա կարիերայի իններորդ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը նվազել են։ Նշենք, որ Կոդի Գակպոն, ով փայլում է Եվրո-2024-ում Նիդեռլանդների հավաքականի կազմում, լավագույն 20 ֆուտբոլիստների վարկանիշում է։ Գակպոն վարկանիշային աղյուսակում 19-րդ տեղում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ