fbpx
Սպորտ

«Ոսկե գնդակը» կստանա Մեսսին․ Marca

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Marca պարբերականի հաղորդմամբ՝ մրցանակին կարժանանա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին՝ այդ պայքարում շրջանցելով «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքին։

Եթե Մեսսին ստանա «Ոսկե գնդակը», ապա այն արգենտինացու համար կլինի 6-րդը, որը ռեկորդային է։ Նա այդ ցուցանիշով կշրջանցի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին, ով, Մեսսիի հետ միասին, այս պահին իր ակտիվում ունի 5 «Ոսկե գնդակ»։

Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ