Իրավական

ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:

Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։

Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի:

Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ