fbpx
Իրավական

ՀՀ ոստիկանապետը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ:

Վալերիյ Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում: Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում: Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ