fbpx
Իրավական

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացին բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն:

Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու եկած համայնքային ոստիկանի նկատմամբ:

25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական կոմիտե:

Հանգամանքերը պարզվում են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ