fbpx
Հասարակություն

Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացուն

Երգահան-կատարող Միքայել Մարգարյանը, ով կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրակացրել, ոստիկանների կողմից բերման է ենթարկվել։

Քաղացին ոստիկանների հետ զրույցի ընթացում ցույց է տվել տեղաշարժման թերթիկը։ «Պարետը որոշել է, որ բողոքի ակցիա չենք կարող անել, բայց նաև որոշել է, որ պիտի վճարենք կոմունալները։ Կառավարությունը մեզ չի ուզում լսի, ոստիկանությանն է ուղարկում»,- ասել է քաղաքացին։

Քաղաքցին նկատել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, բղավել «պարոն Սասուն Միքայելյա՛ն, խնդրում եմ՝ միջամտե՛ք», սակայն ոստիկանները նրան բերման են ենթարկել։

Տեսանյութի կադրերում երևւմ է, թե ինչպես պատգամավորը մեքենայի մոտ կանգնած հետևում է գործողություններին։

Մինչ այս երգահան-կատարող Միքայել Մարգարյանը Facebook-ի  էջում տեսանյութ էր  տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց տան հոսանքն անջատել են, ինչի հետևանքով երեխաները զրկվել են հեռավար ուսուցման դասընթացից։

«Ժամը տասներկուսն էր, մեր հոսանքներն անջատեցին, մի երեխաս բաղնիքում էր՝ օճառը մազերին, մյուսը դաս էր անում, մի խոսքով՝ ընդհատվեց ինտերնետը։ Հոսանքի անջատումն անօրինական է արտակարգ դրության պայմաններում, այն ինքնին ֆորսմաժոր է․ պայմանագրերում կետ կա, որ նման իրավիճակում մատակարարումը չպիտի ընդհատվի, իսկ հոսանքն ու գազն այսօր անհրաժեշտություն են»,- պատմել է քաղաքացին։

 

https://www.facebook.com/mmargarian/videos/10159585914944027/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ