«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է:
Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից և գործի թե՛ անմիջական, թե հընթացս ներգրավվածները, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, կբացահայտվեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը։
