fbpx
Իրավական

Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 24-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ 72-ամյա քաղաքացին Աչաջուր գյուղ տանող ճանապարհին ծառ է հատում։ Ամիջապես նշված վայր մեկնածօպերատիվ խումբը պարզել է, որտղամարդն ապօրինի հատել է 1 հատ ընկուզենի և բարձել իր «ԳԱԶ 33021» ավտոմեքենան:

Փայտանյութով բարձված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ