fbpx
Իրավական

Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:

Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված, Աբովյանի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ճամպրուկից հայտնաբերել են մետամֆետամին և մարիխունա տեսակի թմրամիջոց:

Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է: Կատարվում է նախաքնություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ