Ոստիկանները բացահայտել են բենզալացայկայանում կատարված գողությունը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի հետ

Փետրվարի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սասնա Ծռերի փողոցում գործող բենզալցակայանից բենզինի կտրոններ և բջջային հեռախոս են գողացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Դավիթ Գ․-ն:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթ Գ․-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակող՝

Ամենաթարմ