Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամներին։
Հայտնենք, որ նրանք հավաքվել էին վարչության դիմաց՝ իմանալու՝ ինչու է Արթուր Դանիելյանը հրավիրվել Ոստիկանության 6-րդ վարչություն։
Լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանն ասաց, որ, ըստ Ոստիկանության աշխատակիցների, մոտավորապես 20 քաղաքացի չեն ենթարկվել պարետի որոշմանը:
Նա հայտնել է, որ ինքը ներկա է եղել և գիտի, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն: