fbpx
Իրավական

Ոստիկանները ինձ մերկացրին և խուզարկեցին. Թուրքիայում հայ իրավապաշտպան

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Նախ ինձ ձերբակալվեցին ապօրինի կերպով։ Ապա մերկացրին և խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ»,-գրել է Նաթալի Ավազյանը։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

Հիշեցնենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել էր Twitter-ի միջոցով։

Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․ «Մայրս Ադանայից է, հայրս՝ Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Նաթալի Ավազյանը նույն օրը ազատ էր արձակվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ