fbpx
Իրավական

Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Արարատում կատարված ավազակային հարձակումը

Հունվարի 25-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 24-ին, ժամը 22-00-ի սահմաններում Արարատ քաղաքի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:

Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Կատարվում է քննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ