fbpx
Իրավական

Ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ իրացնելով, Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին երկու տղամարդու՝ 31 ու 45 տարեկան։ Ավագի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ հոգեներգործուն դեղահաբ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկեցին 31-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգվածներ ու հգեմետ դեղահաբեր։ Նա ձերբակալվել է, իսկ 45-ամյա տղամարդը ստորագրությամբ բաց թողնվել։

Նշանակվել են փորձաքննություններ։

Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ