Իրավական

Ոստիկանները Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու

Հունվարի 17-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր և կիսաբաց: 

Ժամը 04.05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին: 

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ