fbpx
Իրավական

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցը այցելել է Սարհատ Պետրոսյանի տուն

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը անդրադարձել է և՛ քաղաքաշինական խնդիրներին, և՛ իր հրաժարականին հետևած աղմուկին։

Ըստ նրա՝ քաղաքաշինությունը մեզանում դարձել է շինարարություն, և ամբողջ գործընթացն այդտեղ շղթայական է գործում։ «Այս ոլորտում 20 տարվա մեր սխալները, չասեմ միլիարդավոր, բայց և հարյուր միլիոնավոր դոլարներ է արժենալու։ Հատկապես դա վերաբերում է տրանսպորտի խնդրին»,- ընդգծել է նա։ Ի դեպ, նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցն այցելել է Սահրատ Պետրոսյանի տուն։ Նա այդ ժամանակ տանը չի եղել։ Այս մասին նա հայտնել է Newarmenia.am-ի հետ զրույցում

«Իմ հայտարարությունների հիման վրա մեկ այլ կազմակերպություն հայտարարություն է արել` ասելով, որ իմ հայտարարությունների մեջ կան պատժելի գործողություններ, որոնց հիման վրա էլ իրավապահ մարմինները եկել են մեր տուն։ Հայտարարություններս կապված էին Ավետիք Էլոյանի հետ»։

Պետրոսյանը հավելել է, որ այդ հայտարարությունները ինքը արել է գիտակցված` հստակ իմանալով, որ իր հայտարարությունները հնարավոր է վիճարկվեն դատարանում, որ ոստիկանության 6֊րդ վարչության աշխատող կգա, ու իր ընտանիքի հանգիստը կխանգարի, ինչպես որ դա եղավ երեկ։

«Ես տանը չեմ եղել, սակայն իմ ընտանիքի անդամներն այդ սթրեսը տարել են, բայց դա կարևոր չէ․ մենք սթրես ենք ունեցել 2018թ, որ մեր երեխաները լավ երկրում ապրեն։ Իմ հնչեցրած բոլոր բառերի համար կան փաստեր»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ