fbpx
Էկո

ԲԸՏՄ-ն ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն կիրականացնի

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը հայտնում է, որ որ ոստիկանության հետ համատեղ կիրականացնի վերահսկողություն:

«ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն
այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,

զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում,

բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,

հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)

մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ecoinspect.am/photos/a.1949634865287780/2629951720589421/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ