Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․
«Այսօր` մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ու ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի ասուլիսը:
Անձանց տեղաշարժի սահմանափակումները ՀՀ տարածքում եւ սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերում վարչական պատասխանատվությունը։
Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։