fbpx
Իրավական

Ոստիկանության տարածքային բաժիններում հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության տարածքային բաժիններում հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք: Մասնավորապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած 64-ամյա կինը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Կնոջ հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մեծամորի բաժնում։ Մայիսյան գյուղի 58-ամյա բնակչուհին բաժին է բերել նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու պայթուցիչով պայթուցիկ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ