fbpx
Իրավական

Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասար է պետության վրա ձեռք բարձրացնելուն․ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Երևանում վիրավորում ստացած ոստիկանին:

«Կարող եմ ասել, որ իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունը իրենց չի դավաճանել, և մոտեցել են ճիշտ մարդկանց, ում պետք է տվյալ պահին մոտենային, ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է ստացվել»,-ասաց ոստիկանապետի ԺՊ-ն՝ նշելով նաև, որ Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել:

Նշենք, որ Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 25–ամյա Ա. Հակոբյանը։ Վերջինիս վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Ոստիկանն այժմ հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Երկու անձ ձերբակալվել է․ նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ