fbpx
Աշխարհ

Ոստիկանությունը նախապատրաստվում է Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ հնարավոր բախումներին

Կոլումբիա շրջանի ոստիկանությունը և Պետդեպը պատրաստվում են հնարավոր բողոքի ցույցերին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն կատարվելիք այցի ժամանակ: Այս մասին գրում է Wahington Post-ի թղթակից Փիթեր Գերմանը:

Նշվում է, որ հնարավոր ցույցերը կարող են ավելի անկայուն իրավիճակում լինել, քան 2017 թվականին անցկաված ցույցերն էին։ 2007 թվականին Էրդողանի կատարած այցի ժամանակ Վաշինգտոնում ցույցեր էին իրականացվել Թուրքիայի դեսպանատան առջև: Ցուցարարները դաժանաբար ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ինքն էլ հետևում էր, թե ինչպես են ծեծում ցուցարարներին, որոնց մեջ կային նաև հայեր, քրդեր և հույներ:

Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուսմենը նշել է, որ ոստիկանները «կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի թույլ չտան ևս մեկ բախում, ինչպես նախորդ անգամ»։ Նա նշել է, որ իր աշխատակիցները կապի մեջ են Պետդեպի հետ։ Մի քանի դաշնային գործակալությունների ներկայացուցիչներ, ներառյալ Գաղտնի ծառայությունը, Պետդեպը և Սպիտակ տունը, չեն մեկնաբանում Էրդողանի այցի հետ կապված հարցերը։

2017 թվականին ցույցերի ժամանակ Էրդողանի թիկնապահների կողմից վնասվածքներ ստացած հայ ցուցարար Լուսիկ Ուսոյանը կարծիքով ճիշտ քայլ չէ կրկին Էրդողանին Վաշինգտոն հրավիրելը։ «Այս երկրում ես միշտ ինձ անվտանգության մեջ եմ զգացել։ Ես երբեք չեմ կարծել, որ ինձ հետ կարող է նման բան պատահել»,- նշել է Ուսոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ