ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված՝ ոստիկանությունը փակել էր օդանավակայանի անվճար ավտոկայանատեղին. Կարեն Հեքիմյան-Azat TV
Հասարակություն
16:50 01/10/2019

ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված՝ ոստիկանությունը փակել էր օդանավակայանի անվճար ավտոկայանատեղին. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Facebook-ի իր էջում գրել է.

««Զվարթնոց» օդանավակայանն ունի վճարովի և անվճար ավտոկայանատեղեր: Այսօր ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված, ՀՀ ոստիկանությունը փակել էր օդանավակայանի անվճար ավտոկայանատեղին, հարյուրավոր քաղաքացիներին զրկելով ավտոմեքենան անվճար կայանելու անքակտելի իրավունքից: Խնդիրը 500 դրամը չէ: Խնդիրն այն է, որ մեր պետությունը չի հարգում իր քաղաքացուն: Ես հասկանում եմ, որ կարող են լինել սահմանափակումներ, որոնք պայմանավորված են պետական շահերով, սակայն անընդունելի եմ համարում, որ այդ շահերն իրագործվում են բացառապես քաղաքացիների գրպանի հաշվին:

Օրինակ, ինչու՞ պետության մտքով երբևէ չի անցնում փակել վճարովի ավտոկայանատեղին, կամ եթե ծայրահեղ անհրաժեշտություն կա փակել անվճար ավտոկայանատեղին, ապա վճարովին ժամանակավորապես անվճար դարձնել: Այդպիսի բան պետության մտքով երբեք չի անցնում և, հետևաբար կարելի է պնդել, որ ՀՀ-ի համար ՀՀ քաղաքացին անգամ 500 դրամի արժեք չունի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ