fbpx
Իրավական

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում եղած ծեծկռտուքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․

«168 ժամ» կայքի 21.06.2019 թ. «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում, որի արդյունքում կան լուրջ տուժածներ։

Այնինչ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում կա արձանագրված դեպք. հունիսի 21-ին, ժամը 01.55-ին, «Ջերմուկի Ա/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի 25-ամյա մի բնակիչ։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում վերջինիս, ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ, Ջերմուկի 3 բնակիչներ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք:

Այնուհետև երիտասարդներից մեկը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ