fbpx
Իրավական

20:50 15/5/2019

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի մասին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց:

Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ և վստահեցրել, որ որևէ խնդիր չկա, ոստիկանությունն ի վիճակի է ապահովելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ նրա մուտքը դատարան թույլատրելը կարգադրիչների իրավասությունն է։

Վերեվ