fbpx
Խորհրդարան

Ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը․ Մարուքյան

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հիմնական դերակատարները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էին, Մարուքյանը հանդես եկավ կարճ ելույթով, որից հետո նա ու խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։

«Միջադեպից անցել է արդեն 3 ժամ և ավելի, սակայն մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական, քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները», –  ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել․ «Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել»:

Նա տեղի ունեցածը որակեց քաղաքական ու նշեց, որ այն պետք է ունենա քաղաքական գնահատական:

«Մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին», – ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը շեշտեց նաև, որ տեղի ունեցածը պետք է ունենա նաև քաղաքական հետևանքներ։ Ըստ Մարուքյանի՝ միայն քաղաքական գնահատականը չի կարող որևէ բան չի կարող փոխել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ