fbpx
Հասարակություն

Azat TV մեդիանախաձեռնության թիմը ցավակցում է հայ ժողովրդին մարտի 1-ի ողբերգական դեպքերի համար

Azat TV-ի մեդիանախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

2008 թվականի մարտի 1-ին` 13 տարի առաջ, տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խորը և ցավոտ հետք թողեց մեր հանրապետության հանրային կյանքում:

Կատարված ոճրագործությունը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հազարավոր մարդիկ ենթարկվեցին բռնաճնշումների և ազատազրկումների։ Խարխլվեց սահմանադրական կարգը, որից տուժվեց հայ պետականությունը, պետության վարկանիշը։

Azat TV մեդիանախաձեռնության թիմը ցավակցում է հայ ժողովրդին, զոհվածների հարազատներին և ընկերներին։ Մաղթում ենք համերաշխություն, սեր ու կայունություն։

Հույսանք, որ Հայաստանում պատերազմից հետո տեղի ունեցող ներքաղաքական վայրիվերումները՝ լիցքավորված ատելության խոսքով ու բռնությունների կոչով, չեն վերաճի բախումների և մարտիմեկյան իրադարձություններն այլևս տեղ չեն գտնի մեր երկրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ