fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի հայկական կառույցները ողջունել են Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի հիմնական օրակարգային թեման՝ ասված է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության տարածած հայտարարության մեջ:

Հայկական հիմնադրամները, նրանց կից բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում զարգացումներին և մեծ սպասելիքներ ունեն։ Շեշտվում է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և Հայաստանի միջև կարող է խորհրդանշական կամուրջ լինել։

«Համայնքը կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»,- նշված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ