Տեսանյութեր

Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով. Աննա Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:

«2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։

Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։

Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։

Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։

Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։

Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։

Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ»,-ասվում է գրառման մեջ։

2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։ Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։ Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։ Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։ Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ։

Geplaatst door Anna Hakobyan op Woensdag 22 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ