ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում:
Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը», – գրել է նա:
Վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում նույնպես գրառում է կատարել այս մասին, որտեղ նշել է․
«Ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը՝ Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ: Այս բանաձևը հզոր քայլ է՝ ուղղված ճշմարտությանը և պատմական արդարադատությանը, որը նաև կսփոփի Հայոց Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին», – գրել է նա։
I salute the US Congress historic vote recognizing the Armenian Genocide. Resolution 296 is a bold step towards serving truth and historical #justice that also offers comfort to millions of descendants of the Armenian Genocide survivors.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 29, 2019
