fbpx
Աշխարհ

13:00 9/10/2019

Վրացական ավիաընկերությունը մտադիր է դատական հայց ներկայացնել ՌԴ-ի դեմ

Georgian Airways վրացական ավիաընկերությունը մտադիր է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան։

Հայցի համար առիթ է դարձել ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելքը, որը ֆինանսական վնասների և սպառողների իրավունքների խախտման պատճառ է դարձել: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ:

«Georgian Airways-ը պատրաստվում է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ Ռուսաստան թռիքների չհիմնավորված արգելքի համար»,-ասել է նա:

Վերեվ