fbpx
Աշխարհ

Վրացական բանակը մեծ ներդրում է ունեցել COVID-19-ի դեմ պայքարում

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել երկրի զինված ուժերին երկրի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

«Վրացական բանակը մեծ ներդրում է ունեցել COVID-19-ի դեմ պայքարում, դա չպետք է մոռացվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Վազիանի» ռազմաբազայում, որտեղ այսօր տոնվել է Անկախության օրը:

Վրացական բանակն արտակարգ դրության պայմաններում ընդգրկվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու գործընթացում:

Զինվորականները հսկողություն են իրականացրել հանրապետության 85 անցակետերում՝ ներառյալ կարանտինային գոտիների և փակ քաղաքների մուտքերի մոտ:

«Պետք է հասկանանք, որ մենք միասին պայքարում ենք գլոբալ համավարակի դեմ: Մենք պետք է հիշենք այն ներդրումը, որը վրացական բանակն ունեցավ այս համավարակը հաջողությամբ կառավարելու գործում»,- ասել է Գախարիան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ