fbpx
Հասարակություն

Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում

Հունիսի 4-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ ու կա տուժած, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթուր Ա․-ն «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորիկ Թ․-ին (ծնված 1959 թ․)։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ