Հասարակություն
12:20 24/12/2019

Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալիկ Ս.-ն «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հայաստան Կ.-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ