Իրավական

Մահվան ելքով վրաերթ Օձունում

Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղի ոլորաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Մարինե Ղահրամանյանին, որը մահացել է, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ